Երևանում տեղի կունենա «Կարգապահ Վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ
«Վարորդի ընկեր» գրասենյակը «Կարգապահ Վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ է նախաձեռնել սեպտեմբերի 25-ին:
Ավտոերթի նպատակն է՝ պահպանել և խրախուսել անվտանգ և կարգապահ երթևեկությունը:
Ավտոերթը պետք է օրինակ ծառայի այն վարորդների համար, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոններն (դիտավորյալ, կամ չիմացության պատճառով) և հաճախակի ենթարկվում են տույժերի:
Ավտոերթը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին ժամը 11:30 «Վարորդի ընկեր» գրասենյակի մոտ (Արցախի 30):
Ավտոերթի երթուղին է
[img]/ups/images/0661707001474647654466851.jpg[/img]
Մի՛ զլացեք մասնակցել այս երթին, քանզի նման օրինակ միջոցառումները շատ կարևոր են օրինապաշտ հասարակության ձևավորման համար և բացի այդ՝թույլ են տալիս ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե՛ փորձով, թե՛ խնդիրներով ու դրանց լուծումներով:
Ավտոերթին կարող են մասնակցել, ինչպես մեքենա ունեցողները այնպես էլ ուղևորներ, ովքեր պարզապես կգտնվեն վարորդի կողքին և կհետևեն ընթացքին:
Սիրելի վարորդնե՛ր, հիշեք՝ Ձեզ տանը միշտ սպասում են:
[b] «Վարորդի ընկեր» գրասենյակ[/b]