211652_close_icon
views-count16338 դիտում article-date 17:33 07-01-2018

Շարունակելու ենք մեր պայքարը. «Աջ ղեկ» նախաձեռնությունն իրազեկման ավտոերթ անցկացրեց Երեւանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր` հունվարի 7-ին, իրազեկման ավտոերթ անցկացրեց Երեւանում: Ավտոերթին մասնակցում էր շուրջ երկու հարյուր վարորդ՝ աջակողմյան ղեկով մեքենաներով: Հավելենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր