Մեսսիի խփած բոլոր 371 գոլերը` «Բարսելոնա»-ի կազմում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն ոչ ֆուտբոլային` 7:0 հաշվով պարտության մատնեց «Օսասունա»-ին: Կատալոնյան ակումբի կազմում հեթ-տրիկով աչքի ընկավ Լիոնել Մեսսին, ով «Բարսելոնա»-ի կազմում պատմական նվաճման հեղինակ դարձավ: Արգենտինացին իր խփած ընդհանուր գոլերի թիվը հասցրեց 371-ի և շրջանցեց ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Պաուլինյո Ալկանտարային, ով 357 խաղում խփել էր 369 գոլ: Մեսսիին այդ ցուցանիշը գերազանցելու համար պահանջվեց 452 խաղ:
Ձոր ուշադրությանն ենք ներկայացնում Մեսսիի խփած բոլոր 371 գոլերը: