Նեյմարը ՊՍԺ-ի կազմում խփած գոլերը նվիրել է Կոբի Բրայանտի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթեց «Լիլին»:
Դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը, ով գոլերը նվիրել է լեգենդար Կոբի Բրայանտի հիշատակին:
Բրազիլացին գոլը տոնելիս ցույց է տվել բասկետբոլի հանճարի խաղային համարը՝ 24:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/27/1145913/]SHAMSHYAN.com[/url]-ը, «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման արդյունքում:
Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:
Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել: