3392 դիտում
19:21 16-03-2014
Խեղճ Ծառուկյան. 168.am
Ներկայիս քաղաքական գործընթացներին ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած գործընթացի կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, գրում է [url=http://168.am/2014/03/16/341800.html]168.am[/url]-Ը:
Ֆորմալ առումով՝ ինչպես նա, այնպես էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը կարող են համարվել ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնող ու առաջ տանող միավորը, քանի որ տիրապետում են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին՝ փող, փող ունեցող անդամներ, փողի միջոցով՝ հրապարակային ու ընտրական զանգվածներ, քարոզչամիջոցներ, և այլն: Ավելին, Գագիկ Ծառուկյանն ունի նաև անձնական բավական բարձր վարկանիշ:
Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել: Այսինքն՝ եթե մի կողմ թողնենք գաղափարական, արժեքային, բարոյական ասպեկտները, ընթացիկ գործընթացներում ԲՀԿ-ի մոդերատորությունը նոմինալ առումով արդարացված կարելի է համարել: Բայց ողջ խնդիրն այն է, որ ձևի մեջ հայաստանյան չափանիշներով լինելով կայացած միավոր, ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ձևին հակադարձ համեմատական չափով զիջում են բովանդակության հարթությունում:
Ոչ ԲՀԿ-ն է քաղաքական կուսակցություն՝ բառի բովանդակային ու խորքային իմաստով, ոչ էլ՝ առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական գործիչ այդ երևույթի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ֆունկցիոնալ տեսանկյունից: ԲՀԿ-ում, իհարկե, կա բավական քաղաքականացված հատված, որը, սակայն, և՛ տեսակարար կշռով, և՛ ազդեցությամբ անհամեմատ փոքր է ապաքաղաքական, սակայն ԲՀԿ-ի համար դոմինանտ ռեսուրսին՝ փողին տիրապետող հատվածից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://168.am/2014/03/16/341800.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
7607 դիտում
23:13 05-12-2014
«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում». Գագիկ Ծառուկյան. տեսանյութ
Այս բաժնից
529 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1042 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
814 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը