2822 դիտում
22:13 15-03-2014
«Անառակի կիրակի»-ն և մեր հին ու նոր անառակները
Չնայած, որ «Անառակ որդու» առակը միակը չէ, որ այս կիրակի կարդացվում է, սակայն օրը կոչվել է այս անունով, որովհետև այն չափազանց կարևոր է: Այս առակը երբեմն որակվում է՝ որպես Ավետարան՝ Ավետարանի մեջ, երբեմն էլ` քրիստոնեության էություն: Այն բոլոր ժամանակներում շատ արդիական է, որովհետև բոլոր ժամանակներում էլ աշխարհը լեցուն է անառակներով, և ներկայումս էլ առանձնապես նեղություն չենք քաշում: Այս առակը (օրվա խորհուրդը) ամբողջ մարդկությանն է վերաբերում, իսկ նրա առանձին շերտերին այն վերաբերվում է հատկապես:
Կրտսեր որդին, վերցնելով հոր ունեցվածքը, այն վատնել է պոռնկության վրա, նեղն է ընկել, հասկացել է սխալը և վերադարձել է հոր մոտ: Սակայն ակնկալիք չունի կրկին «որդի» կոչվելու, այլ գալիս է, որպեսզի ներողություն խնդրի ու միայն մի ծառայի կամ ստրուկի դիրք է հայցում հորից: Հայրը ոչ միայն ընդունում է, այլ նաև իբրև որդի պատվում է նրան՝ ասելով. «…որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց (Ղուկ. 15:24)»: Գալիս է ավագ եղբայրը և տխրում, որովհետև ինքը լինելով շատ պարտաճանաչ ու ծնողահարգ՝ լիովին դատարկվել էր եղբայրասիրությունից և ներողամտությունից:
Կրտսեր որդին այն ժողովուրդներն էին, որոնք հեռացել էին Տիրոջից և կռապաշտություն արել, իսկ ավագը հին Իսրայելն էր, որը թեև մնացել էր Աստծուն պաշտող, սակայն իրականում Աստծուն չէր հասկանում, Նրա ուրախությամբ չէր ուրախանում, ուստի և այն դադարեց Աստծո ընտրյալ ազգ լինելուց, և Արքայությունը, վերցվելով նրանից, վերապահվեց Նոր Իսրայելին` Եկեղեցուն, Տիրոջ ընտրյալ «կրտսեր եղբորը»:
Երկրորդ իմաստն այս առակի անհատական բնույթի է. ամենքս էլ մեղք ենք գործում և եթե չենք ապաշխարում, այդ մեղքի պատիժը ոչ միայն
Դատաստանի ժամանակ ենք ստանալու, այլ հենց մեղանչելու պահից սկսած: Եվ ընդհանրապես, չարը առկա է աշխարհում, հենց այդ պատժի ու նեղության ապտակը հասցնելու համար, որով մենք հասկանում ենք, որ Տիրոջ պատվիրանները, նախ և առաջ, մեր իսկ բարօրության համար են:
Երբեմն մեղադրանք է հնչեցվում այն անձանց հասցեին, ովքեր դարձել են դեպի Եկեղեցի նեղն ընկնելուց հետո. սա ճիշտ և ճիշտ ավագ եղբոր կեցվացքն է: Երբ մեկը դարձի է գալիս, հարկավոր է ցնծալ և ուրախանալ, քանզի «Աստծու հրեշտակների առաջ … ուրախութուն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է(Ղուկ. 15:9)»: Եվ մենք ամենքս էլ պիտի գիտակցենք, որ բազում մեղքեր ունենք ու ամեն մի մեղք գործելով նմանվել ենք անառակին և հեռացել մեր հավիտենական Հորից:
Վերջապես, շատ հաճախ ենք մենք՝ հայերս, անկարողությունից և ալարկոտությունից դրդված ձևացրել, թե ներում ենք մեր թշնամուն, որովհետև պարտավոր ենք, որովհետև քրիստոնյա ենք: Այլ հարց է, որ հենց այս նույն քրիստոնյա ձևացող իշխանները, ովքեր «ներել էին» իրենց ժողովրդին լափող թշնամուն, շատ հակաքրիստոնեաբար լափել են իրենց իսկ ժողովրդին և եղբայրասպան կռիվներ ծավալել: Այստեղ արժե հիշել մեծն Նժդեհի այն միտքը, ըստ որի, ներելու համար, նախ և առաջ, հարկավոր է հաղթել. ասել է, թե` եթե մարդ չի ապաշխարում, ներում չի հայցում, ինչպես այդ արեց կրտսեր որդին, ի՞նչ ներման մասին է խոսքը:
Նույնն է դրությունը, երբ մեկը մի այլանդակություն է անում և Եկեղեցուց գրեթե հրամայելով, հեգնելով ու պարտադրելով պահանջում է իր նկատմամբ ներողամտություն ցուցաբերել: Հենց այս գեր-անառակների համար է «Անառակի առակը» և Նժդեհի պատգամը: Մեղավորը պիտի ներում հայցի, ընդ որում, ներումը կարող է հայցվել արդեն պատժվելուց հետո: Կարող է նույնիսկ պատժվել, սակայն դեռ չներվել. մինչև ծնկի չգա, ներելը ոչ միայն անհնար է, այև` խեղկատակություն:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
18:41 12-03-2014
Այս կիրակի՝ մարտի 16-ին, Անառակի կիրակին է
1577 դիտում
11:32 17-03-2014
Անառակի կիրակի. վերածնվելու տոն. տեսանյութ
3342 դիտում
10:28 25-09-2014
Մեսսին ինձ անառակի որդի անվանեց. Վելինգտոն
Այս բաժնից
517 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1027 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
799 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը