Մեսսին ինձ անառակի որդի անվանեց. Վելինգտոն
«Մալագա»-ի պաշտպան Վելինգտոնը բացատերլ է, թե ինչու «Բարսելոնա»-ի հետ կայացած խաղի ժամանակ հրել հյուրերի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Այդ միջադեպից առաջ ես պատահաբար դիպչեցի Մեսսիի դեմքին: Դա միտումնավոր չէր: Դրանից հետո Մեսսին ինձ անառակի որդի անվանեց: Հենց այդ պահին ես նրան հրեցի: Նման բաներ պատահում են խաղադաշտում: Ինձ չի հետարքրում մամուլի քննադատությունը: Մարդիկ, ովքեր ծանոթ են ինձ հետ, գիտեն, թե ինչպիսին եմ ես, իսկ մնացածին ուշադրություն չեմ դարձնում»,-Վելինգտոնի խոսքերը մեջբերում է AS-ը: