Սիրիայի ԱԳ նախարարը սրտի վիրահատության է ենթարկվել
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեման Լիբանանում սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։
Ըստ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմի խոսքերի, վիրահատությունը կատարվել է Բեյրութի ամերիկյան համալսարանական հիվանդանոցում՝ ավելացնելով, որ այն բարեհաջող է անցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուալեմը հոսպիտալացվել էր շնչառական և բարձր ճնշման պատճառով։