5582 դիտում
09:51 06-07-2016
Սուրիկ Խաչատրյանը սրտի վիրահատության է ենթարկվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաև, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ մարզպետին տեսակցելուց հետո մեզ վստահեցնում էր, որ Խաչատրյանն իրականում սրտի վիրահատության է ենթարկվել:
«Ֆրանսիայում մարզպետը ենթարկվել է սրտի վիրահատության, ինքը թոքերի հետ ոչ մի խնդիր չունի վիրահատությունն անցել է հաջող, առողջական վիճակը շատ լավ է, առույգ է, ոտքի վրա է, առողջական խնդիրներ չունի, հետվիրահատական ցավեր և բարդություններ չունի, իրեն զգում է շատ լավ, գունատ չէ, չի նիհարել, առույգ է և աշխատում է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ էին մեր աղբյուրները պնդում, որ մարզպետը թոքերի խնդիր ունի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Էդպես էին բոլորն ասում, անգամ ես էդպես գիտեի: Հասկանո՞ւմ եք: Որովհետև ինքը «Աստղիկ» բժշկական կենտրոնում թոքաբորբով էր պառկած, բուժվում էր, անկեղծ ասաց, ես էլ էդպես գիտեի, բայց իրականում թոքերն ամբողջությամբ բուժվել են, ինքը Ֆրանսիայում սրտի վիրահատություն է ունեցել, ստենտավորել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
15:51 15-03-2014
Սիրիայի ԱԳ նախարարը սրտի վիրահատության է ենթարկվել
1293 դիտում
14:44 01-05-2015
Դևիդ Ռոկֆելերը 6-րդ անգամ սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել
1681 դիտում
20:10 17-09-2021
«Բավարիայի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»