Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
                        Այսօր առավոտյան Ադրբեջանի Լանքարանի շրջանից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի ժամանակով ժամը 06:21-ին երկրաշարժ է գրանցվել: 
Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ: 
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մասալինի շրջանում՝ 24 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են հարակից շրջաններում՝ 3-4 բալ ուժգնությամբ:  երկրաշարժը զգացել են հարևան Իրանում:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

