211652_close_icon

Ադրբեջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1817 դիտում article-date 09:12 26-05-2015
Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր