1416 դիտում
09:40 15-03-2014
Հայաստանում այլևս բնակվելու են երկու սորտի մարդիկ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում ամենաշատը հետապնդվող, խեղճացած, պաշտպանության կարիք ունեցող խավը պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ։
Այս է պատճառը, որ հայրենի խորհրդարանի օրակարգում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նախագծեր, որոնց հիմնական նպատակը պետական պաշտոնյաներին ավելի պաշտպանված դարձնելն է։
Դեռ հանրությունը չէր հասցրել ամբողջությամբ մարսել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրենքի ընդունումը, սրան հաջորդեց Սահմանադրական դատարանի անդամներին աստղաբաշխական թոշակներ նշանակելու մասին օրենքի նախագիծը, սրանից հետո եկավ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը, որի մեջ հատուկ գլուխ կա՝ նվիրված Քննչական կոմիտեի աշխատակիցների սոցիալական երաշխիքներին։
Ու երբ այդ գլուխը կարդում ես, տպավորություն է ստացվում, թե Հայաստանում այլևս բնակվելու են երկու սորտի մարդիկ. Աղվան Հովսեփյանի քննչական կոմիտեի աշխատակիցները, որոնք լինելու են հանրության սերուցքը, և որոնց պաշտպանելու և պահպանելու համար պետությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, և մնացածը երկրորդ սորտի մարդիկ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր չեն աշխատելու քննչական կոմիտեում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
14:16 29-09-2016
Էդմոն Մարուքյանի՝ վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքի հետքերով
20560 դիտում
15:36 26-12-2018
Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում
4071 դիտում
19:59 01-01-2020
Ալեքսիս Օհանյանն Արարատի ֆոնին արխիվային լուսանկար է հրապարակել ու պատմել Հայաստանում բնակվելու ամիսների մասին
Այս բաժնից
691 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
991 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
616 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան