2585 դիտում
22:30 14-03-2014
Սա վերաբերում է բոլորիս
Բոլոր «առողջ դատողություն» ունեցող անձանց, որոնք ճառում են հանուն ինչ-որ ազատությունների ու «գարունների», որոնք հավատում են մարդկության լիբերալ առաջընթացներին, բոլոր տարածքով մեծ պետությունները, որոնք ծծում են աշխարհի անմեղ արարածների արյունը, որոնք չեն խուսափում ոչ մի պատերազմից, որովհտև իրենք փող ու զենք ունեն… պիտի վերջապես հասկանան, որ իրենց մասին մարգարեություն է հնչել:
Մարգարեությունը, որը հնչեցրել է [url=https://shamshyan.com/old/arm/DgdDP1lafq.html]սիրիացի 3-ամյա տղան[/url], իր ժամանակին սենսացիա առաջացրեց ու անցավ պատմության գիրկը: Սոցիոլոգները կհաստատեն, որ ցանկացած սենսացիայի կյանքն ամենաշատը տևում է երեքից հինգ շաբաթ, սակայն չի կարելի այս մեկը նույնպես դասել սովորական սենսացիաների շարքը. սա անհամեմատ լուրջ է: Սա ավելի լուրջ է, քան մի դերասանուհու սկանդալային կապը մի միլիոնատիրոջ հետ: Սա ավելի լուրջ է, քան ֆուտբոլային ամենագեղեցիկ գոլը: Սա ավելի լուրջ է, քան այն բոլոր թափթփուկների ճառերը, որոնք մեզ ու այս երեխայի ծնողներին մատների վրա են խաղացնում: Ավելի լուրջ՝ քան մեր բոլորի գոյությունն ընդհանրապես:
Վերը թվարկած անհամեմատելի համեմատությունները միտումնավոր են կատարված, որովհետև այսօր (և բոլոր այն ժամանակներում, երբ աշխարհում տեղի են ունենում գարշելի ու փառավոր նվաճումներ) աշխարհիս մարդկությանը հետաքրքրում են հենց այս ու այն թափթփուկին թամաշա անելը, սակայն երեխայի խոսքերը միայն թամաշայի համար չէ՛: Ավելին, այս թամաշայականությունն այն հավասարեցնում է մյուսների հետ: Այս խոսքերից հետո, մի քանի հրամանատար, որոոնք մասնակցում են Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին, պիտի անվարան ինքնասպան լինեին, մի քանի երկրների նախագահներ, որոնց թարախով լեցուն ու արցունքներով ներծծված մատները խառնեն այս պատերազմներին, պետք է հրաժարական տային ու ցմահ երդումով մտնեին վանքերը ապաշխարելու, իսկ շարքային զինվորները, որոնք «ընդամենը հրաման էին կատարում» պիտի նզովեին այն օրեը, երբ իրենք զինվորագրվեցինին ու երդվեին հավիտյանս զենք չվերցնել: Իսկ աշխարհը. աշխարհը պիտի խելագարվեր, ու խելագար համարվեր այն մարդը, որը չի գժվել:
Մի պահ ամեն մեկդ մտածե՛ք. երեք տարեկան երեխան Աստծուն ներկայացնում է իր բողոքը, և այդ բոլորի մեջ մտնում եք նաև հենց դուք:
Է՛լ ինչո՞ւ է գիտնականը հետազոտում աշխարհը, ի՞նչ սեր է երգում պոետը, ի՞նչ է նկարում նկարիչը, ի՞նչ է լուսաբանում լրագրողը, ի՞նչ համակարգ է ստեղծում բարոյագետը: Ինչպե՞ս ենք մենք բոլորս գիշերն անկողին մտնում…: Ուրախ ենք, որ մենք դեռ այս արեգակի տա՞կ ենք. արեգակի տակ ամեն գնով մնում է միայն ստահակը:
Արդ, ո՞վ ենք մենք…
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8028 դիտում
17:50 16-01-2016
Զինեդին Զիդան. Խայտառակություն է, որ ՖԻՖԱ-ի որոշումը իմ զավակներին է վերաբերում
3664 դիտում
15:30 25-02-2016
Սիրիայի հրադադարը Թուրքիային չի վերաբերում. Դավութօղլու
Այս բաժնից
523 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1033 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
805 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը