«Բավարիա»-ի նոր նախագահ է նշանակվել Կառլ Հոպֆները
«Բավարիա»-ի նոր նախագահ է նշանակվել ակումբի խորհրդի փոխնախագահ Կառլ Հոպֆները, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: «Բավարիա»-ի խորհդի նախագահ է նշանակվել Adidas ընկերության տնօրեն Հերբերտ Հայները: Այդ երկու պաշտոնները այսօր լքել է Ուլի Հյոնեսը, ով հարկերը վճարելուց խուսափել համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Նշենք, որ Կառլ Հոպֆները «Բավարիա»-ում ղեկավարչական պաշտոն է զբաղեցնում 1983 թվականից, իսկ Հայները ակումբում աշխատում է 2001 թվականից: