Կառլ-Հայնց Ռումենիգե. Մյուլերի վաճառքի գին գոյություն չունի
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է թիմից հարձակվող Տոմաս Մյուլերի հեռանալու խոսակցություններին:
«Նա մնում է: Անկախ նրանից, թե ինչքան առաջարկներ կստանանք: Չկա այնպիսի մի գին, որը մեզ ստիպեր մտածել նրա վաճառքի մասին: Նա առանձնահատուկ է: Կան տեխնիկապես ավելի լավ պատրաստված, ավելի արագ խաղացողներ, սակայն աշխարհում երկրորդ Տոմաս Մյուլեր չկա:
Նա շատ կարևոր է մեր համար: Նա «Բավարիայի» մարմնավորումն է», ասել է Ռումենիգեն:
Ավելի վաղ նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մյուլերի համար առաջարկել է 120 միլիոն եվրո: