Կառլ-Հայնց Ռումենիգե. Վիդալը հաստատ կտեղափոխվի «Բավարիա»
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի հնարավոր տեղափոխությանը մյունխենյան ակումբ:
«Առայժմ չեմ կարող հաստատել տեղափոխությունը: Պետք է սպասել: Բայց մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Վիդալը հաստատ կտեղափոխվի «Բավարիա»:
Մենք նրան չկարողացանք ձեռք բերել դեռևս 2011 թվականին: Մեր տեխնիկական տնօրեն Ռեշկեն ողջ ճշմարտությունը պատմել է: Լևերկուզենը արգելափակել էր գործարքը:
Հուսով եմ, որ բոլոր դեպքերում, Վիդալը կհայտնվի մեր մոտ», ասել է Ռումենիգեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չիլիի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը «Բավարիա» կտեղափոխվի 35 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած պարգևավճարները: Վիդալը մյունխենյան ակումբի հետ համաձայնության է եկել 4-ամյա պայմանագիր կնքելու շուրջ՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով: