913 դիտում
17:12 14-03-2014
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովն ամբողջացրել է տարեկան ծրագրի նախագիծը
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրն է քննարկվել հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից և ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար և մատչելի պայմաններ ապահովելու, կրթության և մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը և իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնությանը, հասարակությանը ինտեգրվելուն ուղղված և այլ ծրագրեր։
«Մեր հանձնաժողովի խնդիրն է աջակցել այդ ծրագրերի իրագործմանը, դառնալ համակարգողը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձևավորվել է լայն ձևաչափով, ընդգրկուն հանձնաժողով, որի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Ծրագիրն ամբողջ տարվա համար է հաստատվելու. այսօրվա մեր նիստի խնդիրն է քննարկել 2014 թվականի գործունեության ծրագրի նախագիծը, ավարտել քննարկումը՝ նիստում արվելիք բոլոր առաջարկությունների հիման վրա հղկված ծրագրի վերջնական տեքստը Երևանի քաղաքապետին ներկայացնելու համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվելու ուղղությամբ այս տարի անելիքներ շատ ունենք, հետևաբար պետք է շատ արագ, ծրագրի հաստատումից հետո, անցնեք գործնական քայլերի։ Քաղաքապետի հանձնարարականները շատ բազմազան են, շատ պահանջկոտ։ Մենք կոչված ենք խնդիրներ լուծելու»,- նշել է Կամո Արեյանը։
Հանձնաժողովը քննարկել է ծրագրում ներառված 9 միջոցառումների բոլոր ենթակետերը և դրանց առնչվող առաջարկություններն ու ճշգրտումները։ Հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետներում ևս մեկ անգամ ամփոփել արդյունքները՝ ամբողջական ծրագիրը Երևանի քաղաքապետին ներկայացնելու համար։
Նմանատիպ նյութեր
788 դիտում
15:55 20-12-2014
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թ-ի ամփոփիչ նիստը
901 դիտում
13:27 29-01-2015
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թ-ի 1-ին նիստը
1216 դիտում
16:08 05-02-2016
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թ-ի 1-ին նիստը
Այս բաժնից
754 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը