4894 դիտում
09:55 14-03-2014
«Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն․ Ժողովուրդ
«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս 2013թ. տեղեկություններ էին տարածվել, թե «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն, և չէր բացառվում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Նշվում էր, որ ընկերությունը նաև հարկային և այլ պարտավորությունների հետ կապված խնդիրներ ուներ:
Եվ ահա վերջերս ընկերության սեփականատիրոջ շուրջ բարձրացված աղմուկը որոշ չափով «միս ու արյուն» ստացավ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2014թ. փետրվարի 16-ին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Անաստաս Արսենյանը 10 փոխադրման ամփոփագրով Բավրայի մաքսակետով Հայաստան Է ներմուծել գյուղատնտեսական ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել:
Արդյունքում պատգամավոր Արսենյանի եղբայրը տուգանվել է 50.000 դրամով»:
Նմանատիպ նյութեր
6156 դիտում
10:37 26-02-2019
Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ լավ չեն. «Իրատես»
5738 դիտում
15:07 03-02-2022
«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից
5016 դիտում
23:46 30-09-2015
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը բժիշկների համար կրկին հնարավորություն ստեղծեց այցելելու Ջերմուկ. ֆոտոռեպորտաժ