211652_close_icon
views-count2364 դիտում article-date 14:35 24-09-2016

Եթե չաշխատենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շատ բան կկորցնենք. Քնեսետի փոխխոսնակ

«Դեռ մեկ տարի առաջ հասկացանք, որ մեր ժողովուրդների միջև կան շատ ընդհանրություններ, եթե մենք չաշխատենք այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ շատ բան կկորցնենք»,- հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձևավորման աշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարեց Իսրայելի Քնեսետի փոխխոսնակ, Քնեսետի Հայաստան-Իսրայել պատգամավորական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը, հավելելով, որ դեռ մեկ տարի առաջ է որոշվել այս ֆորումի ստեղծման մասին, երբ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Իսրայել: Այս ֆորումը հարթակ է հանդիսանալու երկու երկրների գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Ֆորումը գործելու է հասարակական կարգով՝ աշխատանքները պարբերաբար իրականացնելով թե՛ Իսրայելում, թե՛ Հայաստանում: Թալի Պլոսկովը նշեց, որ երկու երկրների համագործակցությունից կշահեն երկուսն էլ, քանի որ Հայաստանում չկա այն, ինչ կա Իսրայելում և հակառակը: ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ իրենք այս ֆորումի շրջանակներում սկսում են ոչ շատ բարդ, բայց հավակնոտ ծրագիր:

Նմանատիպ նյութեր