211652_close_icon
views-count5061 դիտում article-date 17:44 13-03-2014

Գերի ընկած Արսեն Խոջոյանը ծնողներին նամակ է ուղարկել

Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը ծնողներին նամակ է ուղարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: «Այսօր եմ հանդիպել նրա մոր հետ: Ասաց, որ Արսենը նամակ է ուղարկել, որտեղ ընդամենը գրված է, թե ինչպես է եւ որ կարոտում է»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ այլ տեղեկություններ չունի, քանի որ գյուղում 10 օր է՝ նույնիսկ ինտերնետ չկա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

Նմանատիպ նյութեր