Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Հայաստանին է վերադարձվել կապտուկներով եւ կոտրվածքներով
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը վերադարձվել է Հայաստանին եւ գտնվում է Իջեւանի բժշկական կենտրոնում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա կապտուկների հետքեր կան, հրազենային վնասվածքի հետաքեր եւս նկատվել են:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր միայն հնարավոր կլինի հստակ ներկայցնել, թե ինչ վնասվածքներով է վերադարձվել» ,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը նաեւ հիշողության կորուստ ունի եւ առաջիկայում կմնա Իջեւանի բժշկական կենտրոնում: