211652_close_icon
views-count1436 դիտում article-date 15:20 30-08-2014

Նախկին գերի Արսեն Խոջոյանը շարունակում է բուժում ստանալ. նա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում էր անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել և ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց: Ա. Խոջոյանը ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին փորձությունները հանգիստ չեն տալիս: Շաբաթներ առաջ աշխատանքի ժամանակ կովը նրան հարվածել էր եւ վնասել էր ոտքը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արսենի մայրը` տիկին Սվետան: «Շատ ցրված է: Երեւի մտքերով է եղել, կովը հարվածել, գցել է: Դե Սեւանում ուրիշի անասուններն է պահում, չէ: Բացի այդ էլ՝ սիրած աղջիկը մերժել է: Աղջկա հարազատները դեմ են նրանց ամուսնությանը: Բայց այդ վիճակում մի քանի օր պառկելուց հետո, շարունակում է կաղալով աշխատել: 600 հազարի վարկ ունենք բանկում, արդեն դատարան են տալիս: Շատ էր, մարզպետարանը 400 հազար դրամով օգնեց, բայց մյուս 600 հազարը դեռ չենք կարողանում մարել»,- ավելացրեց Արսենի մայրը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջականն օր օրի վատանում է: Հարազատները կասկածում էին, որ նրան դիզվառելիք են ներարկել, սակայն առողջապահության նախարարությունը հոգած նրա բուժման ծախսերը եւ նրա վիճակը հիմա համեմատաբար լավ է: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր