Հայաստան-ԵՄ. Ռեանիմացիան սկսվեց․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերերեքյան հայտնի հայտարարությունից հետո երեկ առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Եվրամիության-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով համաժողով, որի ընթացքում խոսվեց, թե ԵՄ-ի կողմից իրականացված նախկին ծրագրերից որոնք կշարունակվեն իրականացվել առաջիկա տարիներին։
Համաժողովը մեծ հաշվով նախատեսված էր Հայաստանում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերից օգտվող շահառու մարմինների ներկայացուցիչների համար, բայց այն ինքնին միտում ուներ ցույց տալու, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները քիչ թե շատ հստակեցվել են եւ մի քանի ամիս դադարից հետո աշխատանքային գործընթաց է սկսվել։
Համաժողովի ընթացքում չհայտարարվեց, սակայն, ամենակարևորը՝ ինչքան գումար կտրամադրի ԵՄ-ն Հայաստանին այդ ծրագրերն իրականացնելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։