Ազատության հրապարակում սկսվեց «Մարտի 1»-ին նվիրված հանրահավաքը
Ազատության հրապարակում սկսվել է Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը, որին ներկա է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը: Այն վարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:
Ա. Մանուկյանը թվարկեց Մարտի մեկի դեպքերի զոհերի անունները եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
«Այսօր մեզ հետ են բոլոր նշածս զոհերի ծնողները կամ ամուսինները»,- նշեց նա և հանրահավաքի առաջին ելույթի իրավունքը փոխանցեց Սամվել Հարությունյանի հորը` Էդիկ Հարությունյանին: Վերջինս նշեց, որ զոհվածի ծնող լինելուց բացի, ինքը նաեւ այս երկրի քաղաքացին է և շնորհակալություն հայտնեց հանրահավաքին միացած բոլոր կուսակցություններին եւ ազատամարտիկներին:
«Այսօրվա իշխանություններն իրենց պահվածքով վիրավորում են թե՛ զոհերին և թե՛ ժողովրդին: Եթե միասին ենք, մեզ հաղթել չի լինի: Մե՛նք բոլորին կհաղթենք»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Նրա ելույթից հետո Արամ Մանուկյանը ավելացրեց, որ երբ էլ լինի, ոնց էլ լինի, հասնելու են մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: