1153 դիտում
09:07 13-03-2014
Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «Երեկ Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում՝ այն պատճառով, որ տվյալ դերասանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը։
Վրաստանի մշակույթի պալատը (դա ոլորտը կարգավորող պետական մարմին է) հայտարարել է, որ այդպիսով պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Անդրադառնանք մեր հարևան երկրի իշխանությունների կեցվածքին: Երկար չքննարկենք՝ արդյոք Ղրիմի սպասվելիք հանրաքվեն ազգային ինքնորոշման իրավունք իրագործո՞ւմ է, թե՞ Ռուսաստանի կողմից այդ թերակղզու անեքսիա։ Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները, ավելի շուտ նման է երկրորդի։
Սակայն դա տվյալ համատեքստում ամենաէականը չէ։ Ավելի կարևոր է պահպանել այն կամուրջները, որոնք ստեղծվել էին մեր ժողովուրդների մեջ ռուսական և խորհրդային կայսրությունների ժամանակ։ Իսկ այդ կապերը, մասնավորապես, ռուսների և վրացիների միջև նախևառաջ մշակութային են։ Դրա ապացույցները բազմաթիվ են։ Այս պահին հիշեցի, որ ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը առաջին անգամ կատարվել է Թբիլիսիում, որտեղ, ի դեպ, կոմպոզիտորի կրտսեր եղբայրը՝ Անատոլին, պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում։
Դարեր շարունակ ժողովուրդներն ապրել են ոչ միայն կողք կողքի, այլև, կարելի է ասել՝ «իրար մեջ»՝ անկախ ռեժիմներից և քաղաքական հանգամանքներից։ Հիմա պարզապես վերցնել և դեն շպրտել դա, ինձ թվում է՝ խելամիտ չէ։ Այո, երբեմն, գուցե՝ շատ հաճախ, արվեստագետները, ինչ-ինչ հաշվարկներ անելով, տուրք են տալիս քաղաքական կոնյունկտուրային։ Բայց նրանց պետք է շարունակել ընկալել որպես մեծ ժողովրդի, մեծ մշակույթի դեսպաններ։ Դա միայն հարստացնում է բոլորիս։ Հակառակ մոտեցումն աղքատացնում է»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16585 դիտում
22:35 17-06-2015
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ «Դեպի տուն» ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7396 դիտում
17:38 04-02-2017
«Արծվաբույն» ներկայացումը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում
2207 դիտում
16:02 09-11-2019
Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը մասնակցել է ռումինական փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2329 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
766 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
706 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի