«Արծվաբույն» ներկայացումը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Ս. թ. փետրվարի 7-ին և 8-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը:
Բեմադրությունը` Դավիթ Հարությունյանի, բեմի ձևավորման և զգեստների հեղինակ` Սեդրակ Վելիկոդնի, կոմպոզիտոր` Արման Էլբերտ: Գլխավոր դերերում` Ջուլիետա Ստեփանյան, Մարիամ Դավթյան, Ծովինար Մարտիրոսյան, Անդրանիկ Զաքարյան:
«Արծվաբույն» ներկայացումը նվիրվում է Արցախյան ազատամարտին: