1097 դիտում
13:56 12-03-2014
ՀՀ դեսպանն ու Ավստրիայի դաշնային խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-Ավստրիա միջխորհրդարանական համագործակցությունը
Մարտի 11-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային զրույց ունեցավ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխաել Լամպելի հետ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Հայաստանի դեսպանն ու Ավստրիայի դաշնային խորհրդի նախագահը քննարկեցին նաև երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
16:28 19-10-2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ