211652_close_icon
views-count8235 դիտում article-date 23:34 11-03-2014

Ավտովթար Երևանում. բարեբախտաբար վրացական համարանիշներով Honda-ն չի մխրճվել բենզալցակայանի մեջ

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Honda մակնիշի JGJ-021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում, CPS բենզալցակայանի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին որ Honda-ի առաջ ինչ-որ տաքսի ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ ինչից հետո Honda-ի վարորդը բախումից խուսափելու համար փախցրել է իր ավտոմեքենան տաքսուց: Հավանաբար չկարողանալով կառավարել մեքենան հարվածել է էլեկտրասյանը: Վթարի վայր ժամանած Honda-ի վարորդի ընկերները մրջնի աշխատասիրությամբ վթարված ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին այնտեղից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր