211652_close_icon
views-count1562 դիտում article-date 21:32 11-03-2014

ՊՍԺ-ն կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը. Մոուրինյո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` ՊՍԺ - «Բայեր» խաղից առաջ հայտարարել է, որ ֆրանսիական ակումբը ընթացիկ մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Հիշեցնենք, որ «Բայեր»- ՊՍԺ առաջին հանդիպումն ավարտվել էր Ֆրանսիայի չեմպիոնների 4:0 հաշվով հաղթանակով: «ՊՍԺ-ն արդեն 1/4 եզրափակիչում է: Առաջին խաղի արդյունքը կասկած չի հարուցում:Ֆրանսիական ակումբը բարձրակարգ խաղացողներ ունի իր կազմում: Կարծում եմ ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի»,- ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր