Ժոզե Մոուրինյո. Կասկածում ե՞ք, որ Մեսին ցանկացած թիմի հետ կհասներ մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել, թե ինչ դեր ունի Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Բարսելոնայի» հաջողություններում:
«Չեմ կարծում, որ անգլիական ակումբները Չեմպիոնների լիգայում զիջում են իսպանական թիմերին: Հիմնական տարբերությունը ընդամենը մեկ մարդու մեջ է՝ Լիոնել Մեսիի: Մի՞թե կասկածում եք, որ «Մանչեսթեր Սիթին» Մեսիի հետ չէր հաղթի Չեմպիոնների լիգան: Կամ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես չեմ կասկածում:
Մեսին Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղացել է Ռայկարդի, Գվարդիոլայի, այս մրցաշրջանում էլ այնտեղ կխաղա Լուիս Էնրիկեի հետ, եթե, իհարե, որևէ արտառոց բան տեղի չունենա: Եթե Մեսին երբևիցե խաղա որևէ Էնտոնիի թիմում, ապա այդ Էնտոնին նրա հետ միասին կհասնի մինչեւ ՉԼ-ի եզրափակիչ: Վերլուծելով խաղը, պետք է հիշել, որ այդ տղայի ներկայությունը ամեն ինչ փոխում է:
Կարծում եմ, որ նա չի լքի «Բարսելոնան»: Դա մեծ և հզոր ակումբ է: Նրանք չենք կարող նման խաղացողին կորցնել, նա պատկանում է թիմին, կատալոնացիներին», ասել է Մոուրինյոն: