211652_close_icon
views-count27830 դիտում article-date 17:41 11-03-2014

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում Մշո Օջախ ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են ВАЗ 21 06 մակնիշի 61 ՏՕ 606 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 77 QQ 057 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Վահագն Մխիթարյանի կողմից հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը և Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների. մահացածների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր