211652_close_icon
views-count1502 դիտում article-date 10:01 11-03-2014

Պուտին-Քոչարյան հանդիպում նախատեսված չէ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. « ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կմեկնի Մոսկվա։ Լուրեր կան, որ հանդիպելու է ՌԴ նախագահին։ «Ժողովուրդ»-ը Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել լուրի իսկությունը։ «Նման բան չկա, նա մասնակցելու է տնօրենների խորհրդի նիստին»,- վստահեցրեց Վ. Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին Քոչարյանը վերընտրվեց տնօրենների խորհրդի կազմում և «Սիստեմա» ԲՖԿ բաժնետեր է 0,0009% մասնաբաժնով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր