Քոչարյան-Պուտին հանդիպում չի՞ կայացել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը, վերջապես, հանդիպել է Վ. Պուտինի հետ և զրուցել նրա հետ: համապատասխանո՞ւմ է արդյոք այդ լուրն իրականությունը` «Հրապարակ»-ը փորձել է պարզել Քոչարյանի գրասենյակից: Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքել է տեղեկությունը` «Ոչ, չի ունեցել»: Իսկ ՀՀ 2-րդ նախագահը Հայաստանո՞ւմ է, Սողոմոնյանն ասել է` ոչ Եվրոպայում է, մասնավոր այցով, սակայն, թե որ երկրում, չի ցանկացել նշել:
Քոչարյանը խոստացել էր մոտ ապագայում հանդես գալ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմամբ: Այս կապակցությամբ էլ Վ. Սողոմոնյանն ասել է` այո, սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր իր տեսակետը հայտնել և հիմա էլ է պատրաստվում:
«Կարծում եմ` առաջիկայում, չեմ կարծում, որ շատ կուշանա, առաջիկայում այդ տեսակետին կծանոթանաք անպայման, բայց հստակ օր նշել առայժմ չեմ կարող»,-հավելել է Վ. Սողոմոնյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: