Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել. Առավոտ
«Առավոտ»֊ը գրում է․ «Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել։ Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները։ Պատգամավորները և նրանց ընտրողները ինչ-որ ձևով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր։ Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր։ Այնտեղ, որքան հիշում եմ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ կատակով գործուղել էր ՀՀՇ-ի Գևորիկին։ Եվ այդ հեգնական վերաբերմունքը միանգամայն արդարացված էր, որովհետև այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը հավասար էր զրոյի։
Այլ բան է` նույն խնդրով գործող փաստահավաք խումբը, որում Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը իրենց տրված իրավասությունների սահմաններում բարեխիղճ են աշխատել: Սակայն հետագայում պարոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, դուրս եկավ «ՀԱԿ-ի գծից», և, հավանաբար, հենց այդ պատճառով այդ խմբի բավականին ուշագրավ զեկույցները չեն վկայակոչվում։»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։