211652_close_icon
views-count31082 դիտում article-date 13:47 11-06-2016

Հայ ո՞ր հայտնի գործարարի հարսն է Լոնդոնի դատարանում նրան ներկայացրել որպես հանցաշխարհի պարագլուխ եւ այդ կերպ ի՞նչ խնդիր է փորձում լուծել. բացառիկ մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտուշ Սիմոնյանի հարսը` Ինեսա Իկոնոմովան, դիմելով Լոնդոնի դատարան, նրան ներկայացրել է որպես հանցաշխարհի պարագլուխ եւ փորձում է ամուսնուն` Վլադիմիր Սիմոնյանին զրկել երեխաներին տեսակցելու իրավունքից: Սիմոնյանների ընտանիքի անդամները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ Վլադիմիր Սիմոնյանը ամուսնացել է 2007թ-ին հունահայի հետ, ով Արտուշ Սիմոնյանի ընկերոջ աղջիկն է: Ամուսնացել են Մոսկվայում, հետո տեղափոխվել Ամստերդամ, որտեղ էլ ծնվել են երկու երեխաները: 2012թ-ից սկսել է Ինեսա Իկոնոմովայի հետ ամուսնալուծության գործընթացը: Գործը քննում է Լոնդոնի դատարանը: Դատարանում Արտուշ Սիմոնյանի նախկին հարսը նրան եւ որդուն ներկայացրել է որպես Մոսկվայում հանցաշխարհի պարագլուխներ, ովքեր զբաղվում են կրիմինալով, փողերի լվացմամբ: Արտյուշա Սիմոնյանի մեծ որդուն էլ ներկայացրել որպես «Պերսոնա նոն գրատա» Մոսկվայում, ինչի հետեւանքով էլ ցանկանում են երեխաներին հեռու պահել նրանցից: Այնինչ, Սիմոնյանների ընտանիքը երբեւէ որեւէ դատվածություն չեն ունցել: Ավելին, նախկին ամուսնուն ներկայացրել է որպես հետախուզության մեջ գտնվող, սակայն օրեր անց նա մեկնել է եւ փաստով չեզոքացրել նրա սուտը: Կամ, եթե անգամ նման բան լիներ, Արտուշ Սիմոնյանի ընկերջ աղջիկը լինելով հանդերձ, չէր իմանա, որ հանցաշխարհի ներկայացուցիչ են: Հիմա Սիմոնյանների ընտանիքը պայքարում է, որ կարողանան երեխաների խնամակալությունը հավասար բախշեն: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայակական ավեիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել: Ղարաբաղյան պատերազմի տարիներից սկսել է լայնամասշտաբ բարեգործությունները, որը մինչեւ այսօր շարունակվում է: Սակայն բացառիկ համեստ բնավորության պատճառով երբեւէ չի բարձրաձայնել եւ այդ մասին գիտեն միայն նրան շատ մոտ մարդիկ: Ընդամենը մի քանի օրինակ բերենք. 2000թ-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին է վերականգնել, որը որդու անունն է կրում: Հիմա էլ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է վերանորգում, որի բացումը տեղի կունենա օգոստոսին: Քանաքեռի Զատիկ մանկատան առաջնակարգ հովանավորներից է: Տիրապետում է յոթ լեզվի: Ավարտել է Արեւելագիտական ֆակուլտետը: Սիմոնյանների ընտանիքը սիրված է իր շրջապատում ոչ միայն իր բարեգործություններով, այլեւ մարդկային բարձր հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր