3109 դիտում
21:22 28-06-2018
Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, փոխգործակցության զարգացման հեռանկարներին նվիրված քննարկում
Հունիսի 26-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը:
Հանդիպմանը ներկա էին Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և իրանական գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Զեկույցով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ստեղծված իրավիճակը, ներդրումային նպաստավոր պայմանները, տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, գործարար միջավայրը, հայ-իրանական տնտեսական համագործակցության բարելավման նոր հնարավորությունները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային գործունեության վրա:
Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նմանատիպ նյութեր
2659 դիտում
18:54 31-05-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված քննարկում
4244 դիտում
22:16 10-09-2018
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին
Այս բաժնից
841 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)