2384 դիտում
12:04 01-03-2019
Հուսանք՝ «դուխը» կհերիքի, և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդող ծրագիրը թղթի վրա չի մնա. Գ. Չուգասզյանը՝ Փաշինյանի մասին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանն իր [url=https://web.facebook.com/notes/garegin-chugaszyan/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%AF%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A9/10156210450748511/]հոդվածում[/url] անդրադարձել է Իրանում պաշտոնական այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը գազի մասով: Վարչապետը նշել էր, որ Հայաստանը պատրաստակամ է իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու համար:
«Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն»,-գրել է Չուգասզյանը:
«Հայտնի է, որ տարիներ շարունակ Հայաստանի ղեկավարությունը էներգետիկ քաղաքականության մեջ հանդես էր գալիս ոչ թե որպես Հայաստան ինքնիշխան երկրի շահերի ներկայացուցիչ, այլ որպես Հայաստանում «Գազպրոմ» ընկերության տեղական «ադմինիստրացիա», որը տարիների ընթացքում այն դարձրեց գազի մատակարարման և բաշխման մեջ մենաշնորհային դիրքեր ունեցող և երկրի գազային ողջ ենթակառուցվածքը տնօրինող «դև» :
Իսկ էներգետիկան անվտանգության հետ միասին, Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է տարածաշրջանում։
2013 թ․ դեկտեմբերին Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև ստորագրվեց տխրահռչակ գազային «պայմանագիրը»: Իրականում իրեն հարգող որևէ ինքնիշխան երկիր այն երբեք չէր ստորագրի, քանի որ սա ոչ թե պայմանագիր էր, այլ հպատակին ուղղված գաղութատիրական, ժողովրդական լեզվով ասած «ղազագիր», քանի որ ըստ այդ պայմանագրի Հայաստանն իրավունք չունի առանց «Գազպրոմի» համաձայնության գազային գործարք կնքել երրորդ պետության հետ, այսպիսով ինքնակամ դառնալով նրա «պատանդը»:
Եվ սա այն պարագայում, երբ հարևան Իրանը, վերջին հետազոտությունների տվյալներով գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ պետությունն է համարվում և պատրաստ է դառնալ մեր կարևոր գործընկերը։
Դրանից մի քանի տարի առաջ «Վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանը և Իրանը առաջարկում էին կառուցվելիք հայ-իրանական գազամուղը դիտարկել տարանցիկ, ինչը Քոչարյանը մերժեց:
Էներգետիկայի հանգուցյալ նախարար Արմեն Մովսիսյանը, որի խոսքերը հայտնի դարձան Վիկիլիքսի շնորհիվ, ասել էր, որ Երևանը մի կերպ է հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը գազամուղի կառուցման հարցում: Պարզ է, որ հաղթահարման գինը եղել է հենց Իրան-Հայաստան գազատար խողովակաշարի տրամագծը 1500 մմ-ից 750 մմ-ի իջեցնելը: Ընդ որում՝ անգամ այդ թողունակության միայն մեկ երրորդն է օգտագործվել գործարկման այս տարիների ընթացքում:
Այսպիսով՝ այս տարիների ընթացքում իրանյան գազի դեպի Վրաստան տարանցման բացակայության պատճառով Հայաստանի կորցրած պոտենցիալ շահույթը, ըստ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի գնահատականների, հասնում է տարեկան մինչև 600 միլիոն դոլարի: Ահա միայն գազի ոլորտում ինքնիշխանության բացակայության մոտավոր տնտեսական գնահատականը:
Իրանի Իսլամական Հանրապետության համար ներկա փուլում, երբ Իրանի արտաքին գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է, Հայաստանի համար բացվում է տնտեսաքաղաքական անկախության ռազմավարական պատուհան:
Հուսանք «դուխը» կհերիքի և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդող այս ծրագիրը թղթի վրա չի մնա, ինչպես նախորդ տարիների հայ-իրանական մի շարք այլ էներգետիկ և տրանսպորտային նախագծեր»,-գրել է նա:
Նմանատիպ նյութեր
6394 դիտում
09:52 30-04-2015
Գարեգին Չուգասզյանը Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ Նուբարաշենում միևնույն խցում է. ՀԺ
49001 դիտում
09:53 10-03-2016
Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. ամուսինը 5 մետր խորություն ունեցող ջրհորից դուրս է բերել իր կնոջ դին
1898 դիտում
16:11 23-08-2022
Սկսում ենք Դիմադրության շարժմանը նոր ազդակ հաղորդող նախաձեռնություն. Խոսրով Հարությունյան
Այս բաժնից
538 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1396 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
949 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է