211652_close_icon
views-count11859 դիտում article-date 21:26 10-03-2014

24-ամյա վարորդը Գեղարքունիքի մարզում «Նիվայով» հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 24-ամյա Հակոբ Դավթյանը, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Սալով Աղբյուր կոչվող հատվածում իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ԼՍ 271 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանն ու ուղևորներ Մարտունի քաղաքի բնակիչներ 25-ամյա Տիգրան Դավուդյանը, 24-ամյա Լևոն Ալեքսանյանը, 24-ամյա Հովիկ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 28-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկնապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ՝ ավագ տեսուչ Սմբատ Արսենյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր