211652_close_icon
views-count2279 դիտում article-date 18:57 10-03-2014

Ուշադրություն. փոփոխություններ Երևանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետևյալ ուղղություններով երթևեկելու համար. 1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթևեկությամբ դեպի Շինարարների և Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա և Հասրաթյան փողոցներ: 2. Ծիծեռնակաբերդի խճուղուց աջ անցուղով դեպի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը, այնուհետև ուղիղ երթևեկությամբ դեպի Կիևյան փողոց, իսկ ձախ շարքից նաև Հալաբյան փողոց: 3. Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկի կողմից դեպի տրանսպորտային հանգույց երթևեկող տրանսպորտային միջոցները աջ անցուղով երթևեկում են դեպի Լենինգրադյան փողոց, այնուհետև դեպի Շինարարներ, Սեբաստիա փողոցներ: Դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթևեկելու համար երթևեկում են դեպի տրանսպորտային նորակառույց թունել, թունելից անմիջապես հետո աջ անցուղով բարձրանում Լենինգրադյան փողոց և երթևեկում միայն աջ` դեպի Ծիծեռնակաբերդ կամ կրկին աջ երթևեկությամբ` դեպի Կիևյան փողոց: Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից տրանսպորտային հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթևեկում են միայն Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիևյան փողոց երթևեկելու համար աջ անցուղով իջնում են դեպի թունել և երթևեկում միայն աջ` դեպի Կիևյան փողոց:

Նմանատիպ նյութեր