Այսօրվանից Ծիծեռնակաբերդ-Լենինգրադյան փողոց հատվածն արդեն բեռնաթափված է. Նոր հանգույցի կարևոր մասը հանձնված է շահագործման
Այսօրվանից վարորդները հետևում են Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում հարմարավետ երթևեկության նոր կանոններին: Տևական ժամանակ է, այս հատվածում շինարարական աշխատանքներ էին` երթևեկը զգալի բեռնաթափելու համար: Նոր հանգույցի կարևոր հատվածն արդեն շահագործվում է: Ինչպես օգտվել տարբեր հարթությունների վրա կառուցված հանգույցներից ու թունելից, տեղում կօգնեն ճանապարհային նշանները և մեր գրաֆիկական ծանուցումը:
Աղբյուր՝[url=http://www.armeniatv.am/hy/news/47171] armeniatv.am [/url]