1260 դիտում
15:36 04-03-2014
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ նա զգալի ներդրում կունենա հայ-ռունինական հարաբերությունների խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում նա առանձնահատուկ տեղ վերապահեց միջխորհրդարանական կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռումինիայի դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին կանի հանարավորը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու Ռումինիայի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները: Նշելով, որ երկու երկրները ունեն քաղաքական հիանալի հարաբերություններ` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
2277 դիտում
19:21 10-03-2014
Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին
1247 դիտում
10:25 14-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը