211652_close_icon

Ռուս զինվորականները Ղրիմում հրթիռային բազա են գրավել

views-count1968 դիտում article-date 16:42 10-03-2014
14 բեռնատարներով մոտ 200 ռուս զինվորներ ժամանել են Ղրիմի Ինքնավար հանրապետության հրթիռա֊տեխնիկական բազա։ Այսօր գիշեր զինված ռուս զինծառայողները հարձակվել են Ղրիմում գտնվող Սևծովյան հրթիռա֊տեխնիկական բաժանմունքի վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ղրիմի Զինված ուժերի լրատվական բաժնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը։ Ըստ նրա խոսքերի, ռուս զինվորականները զինաթափել են ուկրաինացի զինվորների զենքի պահեստը, փակել և կնիք դրել, որից հետո բոլորից պահանջել են լքել զիվորական տարածքը։ Ներկայումս բազայում միայն 2 ուկրաինացի սպաներ են գտնվում, որոնք հսկում են տարածքը։

Նմանատիպ նյութեր