211652_close_icon
views-count2569 դիտում article-date 08:51 12-02-2014

Շտապօգնության բժշկին ծեծելով սպանելու համար դատապարտված Արտակ Կարապետյանը կրկին սպառնացել է հացադուլով․ ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Գյումրու շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը լրացուցիչ դիմում է գրել Շիրակի մարզի դատախազություն։ Լրացուցիչ դիմումում «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը նշել է, որ իր գործով որոշ հանգամանքներ չեն ապացուցվել։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Արտակ Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը։ Նշենք, որ Արտակ Կարապետյանը դիմում-բողոքով պահանջում է նորից քննել բժշկի սպանության գործը, քանի որ գտնում է, որ իրեն անտեղի են բանտարկել և բժշկի սպանության մեջ իրական մեղավորն ինքը չէ։ Երեկ մեր զրույցում Արտակ Կարապետյանի պաշտպանը նշեց, որ Շիրակի մարզի դատախազությունից ասել են, որ լրացուցիչ դիմումը կուսումնասիրեն և վերջնական պատասխան կտան։ Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով, իր պաշտպանյալը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, ապա կրկին հացադուլ կսկսի։ Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը 30 օր շարունակ հացադուլ էր սկսել և այն դադարեցրել էր միայն հոր խնդրանքով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր