Մոսկվայի «Դինամո»-ն գերկամային հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում միմյանց հետ մցրեցին մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող «Դինամո»-ն և ԲԿՄԱ-ն: Ֆանտաստիկ սցենորավ ընթացած մոսկովյան դերբին ավարտվեց տանտերերի գերկամային հաղթանակով: Մինչ ընդմիջման գնալը հյուրերը Դումբիայի դուբլի շնորհիվ առջևում էին հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը խաղադաշտ դուրս եկան կերպարանափոխված և կարողացան չորս գնդակ ուղարկել Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը: Դինամոյականների կազմում դուբլով աչք ընկավ Յուրի Ժիրկովը, ևս մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Կևին Կորանյին և Սամբան:
20 տուրից հետո «Դինամո»-ն 38 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ԲԿՄԱ-ն 34 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղով:
«Դինամո» Մ – ԲԿՄԱ`4:2
Գոլեր`Կուրանյի 48', Սամբա 58', Ժիրկով 62,68' – Դումբիա 11', 42'