993 դիտում
00:00 08-03-2014
Ազատե՞լ կանանց, թե՞ պահել նրանց հնազանդության մեջ
Առաջ կնոջը մարդու տեղ չէին դնում և մարդ չէին հաշվում: Նա տղամարդու սեփականությունն էր: Մինչև ամուսնանալը նրա կյանքը տնօրինում էր հայրը, իսկ ամուսնանալուց հետո՝ ամուսինը: Մինչև հիմա մեր եկեղեցու կարգով տղամարդը տերն է, կինը՝ հնազանդը: Այսպես է եղել սոցիալական դրությունը:
Առաջ կարծում էին, թե կինը ազատություն չի ուզում, այլ՝ տղամարդ, երեխաներ, ընտանիք, սեր և քաղցրավենիք: Սակայն այդ կարծիքը արմատապես փոխվեց ժողովրդավարական հաղթանակներից հետո: Դա չի եղել մեկ օրում, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ: Դա քաղաքակրթական հեղափոխման արդյունք է:
Քաղաքակրթական փոփոխության արդյունքում ժողովուրդը ազնվական ծագում չունեցողները քաղաքացիական ազատություններ է ստացել: Կառավարման կարգը դարձել է ժողովրդավարությունը: Ժողովրդավարության հաստատման և խորացման հետևանքով բարձրացել է կնոջ ազատության խնդիրը:
Այստեղ որոշիչ նշանակություն են ունեցել ռոմանտիկ և պրագմատիկ մոտեցումները: Ռոմանտիզմի մեջ կինը խորհրդանշում է ժողովուրդը: Ռոմանտիկ հեքիաթներում, պամֆլետներում կնոջը պատկերում են ազատ՝ նկատի ունենալով ժողովրդի ազատությունը, երբեմն՝ ընդհանրապես ազատությունը: Այսինքն՝ ակնարկում են, որ ժողովուրդը պիտի ազատ լինի. որոշում ընդունելու, ընտրելու իրավունք ունենա: Եվ ամենևին նկատի չեն ունեցել կոնկրետ կնոջ ազատությունը: Ինչպես նաև ազատագրական պայքարի ոգեշնչողները հերոսի կողքին պատկերել են կնոջը, որը նույնպես պայքարում է ժողովրդի ազատության համար: Այդպես նրանք ակնարկել են, որ ժողովուրդը հերոսի հետ միասին պայքարում է իր ազատության համար: Այդպիսով, գրականության մեջ ստեղծվել է ազատ կնոջ կերպարը:
Դրան գումարվել է պրագմատիկ մոտեցումը: Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարական համակարգում կարևոր գործոն է: Եվ պրագմատիկները որոշում են կանանց նույնպես քաղաքացիական իրավունքներ տալ, օգտագործել նրանց էներգիան, ուժը, ընդունակությունները: Կինը սկզբում չի համաձայնվում ազատություն ստանալ: Նա թարս է հասկանում ազատություն ստանալու առաջարկը: Նա կարծում է, թե այդպիսով տղամարդն իրեն բաց է թողնում, ազատվում իրենից: Նա վախենում է, որ զրկվելու է տղամարդու հովանավորությունից ու ստիպված ինքն է իր մասին հոգ տանելու և մերժում է ազատության առաջարկը:
Դրանից հետո քաղաքակրթության ճարտարապետները հասկանում են, որ կինն իր ազատությունը պիտի նվաճի սեփական պայքարով: Եվ սկսում են կանանց շրջանում զարգացնել կնոջ ազատության գաղափարը: Վերջապես, 19-րդ դարում հեղափոխական կանայք բարձրացնում են կնոջ ազատության դրոշը:
Կնոջ ազատությունը ներկայում ևս քաղաքակրթական ցուցանիշ է: Արաբական երկրներում կնոջ ազատությունը նշանակում է, որ այնտեղ հաստատվում է արևմտյան քաղաքակրթության գերիշխանությունը մահմեդականության նկատմամբ: Ահա թե ինչու է պետքարտուղարը շնորհավորում մարտի 8-ը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
19:58 08-03-2014
Ազատե՞լ կանանց, թե՞ պահել նրանց հնազանդության մեջ
10704 դիտում
21:29 24-01-2017
Ազատե՛ք տարածքը. Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հրաժարվել է պատասխանել ռուս լրագրողների հարցերին
9938 դիտում
09:18 05-02-2021
Փաշինյանը հրահանգել է ազատե՞լ Տիգրանաշեն գյուղը. մանրամասներ Արարատի մարզ կատարած այցից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2092 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
595 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
559 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի