Արտակարգ դեպք՝ Երևանում. 20-ամյա վարորդը «Mitsubishi»-ով Կոմիտասի պողոտայում բախվել է խանութի պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Կարեն Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայուսմ դուս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 27/3 հասցեում գործող խանութի պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Ղարիբյան ու Արամայիս Ալիխանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։