Միջադեպ՝ Օպերայի տարածքում․ տղամարդը պարանոցի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ժամանել են քրեական և համայնքային ոստիկանները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օպերայի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին իրավապահները, քաղաքացիները, դեպքի վայրի հարևանությամբ գործող սրճարանի աշխատակիցներն ու ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ժորա Հավհաննիսյանը ու Հակոբ Կարապետյանը առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Գյումրի» գարեջրի կոտրված շիշ, որի վրա առկա են արնանման հետքեր։
Ըստ նախնական տեղեկությունների Օպերայի դիմացի կանաչ գազոնում անհայտ անձը շշով հարվածել է հիվանդանոց տեղափոխվածի պարանոցին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որից հետո քննիչները կժամանեն դեպքի վայր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը օտարերկրացի է։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։