211652_close_icon

«Քրեյզի» ակումբում հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մի քանի «մուշտի» են տվել ու այնտեղից դուրս հանել «Կոնվերս բանկ»-ի վիպ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարին

views-count30125 դիտում article-date 16:01 04-09-2025
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 1-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ օգոստոսի 26-ին ծեծկռտուք և վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում։

Տեղեկացել էինք, որ տուժած քաղաքացին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում հայտնել էր, որ իր նկատմամբ բռնություն է կատարվել նշված ակումբում և տվել էր մի քանի աշխատակիցների անուններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ օպերատիվ տեղեկությունների պարզվել է, որ Գեորգի Խ.-ն գույները խտացրել է, նա այդ օրը հերթական անգամ այցելել է «Քրեյզի» ակումբ և այնտեղ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել աշխատակիցների նկատմամբ։ Երբ նրան մի քանի անգամ հորդորել են, որպեսզի իրեն պահի պարկեշտ, հասարակության նկատմամբ անպարկեշտ վերաբերմունք չցուցաբերի, նա սկսկել է էլ ավելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, անգամ այնտեղ եղած հաճախորդուհիներից մեկին ցանկացել է բերեն իր մոտ՝ ասելով, թե ինքը գումարը կվճարի, իսկ գումարն էլ եղել է խոշոր չափի։ Երբ նրան հայտնել են, որ իր ցանկությունը հնարավոր չէ իրականացնել, նա այդ ամենից ավելի է բորբոքվել ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո ակումբի անվտանգության աշխատակիցները ստիպված նրան մի քանի «մուշտի» են տվել և դուրս հանել ակումբից, ինչից հետո նա դիմել է իրավապահներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեորգի Խ.-ն աշխատում է «Կոնվերս բանկ»-ում՝ որպես վիպ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, ով ավելի շատ հայտնի է «Գոշ» մականվամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» ակումբի անվտանգության աշխատակիցները վիճաբանել, ապա ծեծի էին ենթարկել քաղաքացուն։

Օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ, պարզել էին, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել էին, որ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խ․-ն և նշված ակումբից մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու ոստիկանության Մարաշի բաժին էին տեղափոխել նույն ակումբի անվտանգության աշխատակիցներ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ավետիք Հ․-ին, Երևանի բնակիչ  41-ամյա Գևորգ Հ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Պ․-ին, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Ա․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Ռուբեն Ճ․-ին և 24-ամյա Արման Կ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր