Ռիո դե Ժանեյրոյում 4 օր ընթացող դիմակահանդեսից կուտակված աղբը դեռ չի մաքրվել, քանզի քաղաքի աղբահավաքները որոշել են շարունակել մեկ շաբաթ առաջ սկսված գործադուլը։
Նրանք աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Ուրբաթ քաղաքապետարանի մոտ նրանք բողոքի ցույց են կազմակերպել։
Ոստիկանները պաշտպանում են այն աղբատարներին, ովքեր գործադուլի մասնակից չեն և շարունակում են աշխատել։ Իշխանությունները բնակիչներին խնդրում են աղբը դեռ փողոց չհանել: