3685 դիտում
17:17 08-03-2014
Մամիկոն Խոջոյանը որդիներին չի ճանաչում
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով խոշտանգված վիճակում վերադարձվել է Հայաստան, որդիներին չի ճանաչում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը:
Նրա խոսքով, հայրը իրեն եւ քրոջը ճանաչում է, բայց Մոսկվայից վերադարձած որդուն եւ այստեղի որդիներին չի ճանաչում: Ավելացրեց, որ հոր վիրահատությունը կանցկացվի հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրահատելու են Մ. Խոջոյանի աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ: Ներկա պահին նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
4489 դիտում
19:08 04-03-2014
Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Հայաստանին է վերադարձվել կապտուկներով եւ կոտրվածքներով
3193 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
1747 դիտում
19:21 07-05-2014
Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո. ԱՆ
Այս բաժնից
715 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա